Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը այցելել է Խուրվալեթի գյուղի մերձակայքում գտնվող բռնազավթված գծի մոտ: Շառլ Միշելը տեղում ծանոթացել է ստեղծված իրավիճակի հետ:
Եվրոպական խորհրդի նախագահը Խուրվալեթիում է գտնվում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ միասին:
Բացի այդ, Խուրվալեթիից հետո Շառլ Միշելը կմասնակցի Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նոր գրասենյակի բացման արարողությանը և կդիտի Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերը:
Հիշեցնենք, այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահը իր առաջին հանդիպումն անց է կացրել Օրբելիանիների պալատում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հանդիպումից հետո, Զուրաբիշվիլին ու Միշելը հայտարարություններ են արել լրատվամիջոցների համար: Դրանից հետո Շառլ Միշելին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նախատեսված են հանդիպումներ նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:
Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին: