«Եվրոպական Վրաստանի» որոշ անդամներ կողպեք են դրել խորհրդարանի մուտքերից մեկի դռան վրա (ֆոտոշարք)
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները խորհրդանի շենքի մուտքերից մեկը, Չիտաձեի փողոցում, խորհրդանշորեն փակել են կողբեքով:
Գիգի Ուգուլավան շղթայել է խորհրդարանի դուռը և այն փակել կողպեքով: Միևնույն ժամանակ, նա դիմել է ներսում կանգնած իրավապահներին և ասել, որ նրանք հանգիստ լինեն, քանզի ոչ մեկ չի պատրաստվում ներխուժել խորհրդարան: Քիչ անց դռան վրա կախել են նաև երկրորդ կողպեքը:
Ըստ Գիգի Ուգուլավայի, կողպեքի բանալին կփոխանցվի ժողովրդին:
«Այս բանալին փոխանցում ենք ժողովրդին, որպես նշան, որ այստեղ ժողովուրդը կնիքել է շենքը, որտեղ Բիձինա Իվանիշվիլին նախապատրաստել է դավադրություն: «Վրացական երազանք»-ի պատգամավորները չարաչար սխալվում են, եթե մտածում են, որ հանգիստ կարող են գալ այստեղ և գնալ»,- հայտարարել է Գիգի Ուգուլավան:
Քիչ անց իրավապահները հանել են կողպեքը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի դիմաց այս րոպեներին ընթանում է բողոքի ցույց: