«Եվրոպական Վրաստանի» անդամին հնարավորություն չեն տվել կողպեք դնել Թելավի մեծամասնական պատգամավորի գրասենյակի դռանը

11:30, 22.11.2019

«Եվրոպական Վրաստանի» Թելավի կազմակերպության ղեկավար, Լելա Մենթեշաշվիլին գնացել էր կողպեք դնելու Թելավի մունիցիպալիտետի մեծամասնական պատգամավորի, Գելա Սամխարաուլիի գրասենյակի դռան վրա, սակայն իրավապահները նրան թույլ չեն տվել:

Լելա Մենթեշաշվիլիի խոսքով, նա Թելավիի սակրեբուլի անդամ է, հետևաբար շենք մուտք գործելու խնդիր չի ունեցել, սակայն մեծամասնական պատգամավորի գրասենյակի դուռը հսկում են ոստիկանները և իրեն թույլ չեն տվել կողպեք դնել:

«Կողպեք դնելը կրում է խորհրդանշական բնույթ: Կարևոր է, որ կողպեքի բանալին բարկացած և խաբված մարդկանց ձեռքում է, և այդ մարդիկ անձամբ կբացեն դուռը: Կառավարությունը ժողովրդից խլել է ազատ և համամասնական ընտրության իրավունքը»,- ասել է Մենթեշաշվիլին:

Նրա խոսքով, օրվա ընթացքում նա կրկին կփորձի կողպեք դնել պատգամավորի սենյակի դռան վրա:

Նմանատիպ