«Եվրոպական Վրաստանը» ԿԸՀ-ին է ներկայացրել խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակը
«Եվրոպական Վրաստանը» ԿԸՀ-ին է ներկայացրել խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակը

«Եվրոպական Վրաստանը» կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակը: Տեղեկությունը տարածում է կուսակցության մամլո ծառայությունը:

«Եվրոպական Վրաստանի» Գուրիայի մեծամասնական թեկնածու Խաթունա Գոգորիշվիլու խոսքով, ցուցակում թեկնածուների հաջորդականությունը պայմանական է և դրա ձևավորումը ընտրություններից հետո տեղի կունենա ներքին կուսակցական մրցակցությամբ:

«Եվրոպական Վրաստանը» այն կուսակցությունն է, որի համար գլխավոր առաջնահերթություն է այն, թե ինչ է մտածում ժողովուրդը: Այստեղից ելնելով, կայացրել ենք որոշում, որ ինչպես նախորդ ինքնակառավարման ընտրություններին, մեր ցուցակը պայմանական է: Դա նշանակում է, որ ցուցակի դրա ձևավորումը ընտրություններից հետո տեղի կունենա ներքին կուսակցական մրցակցությամբ: Ցուցակը կազմված է 150 թեկնածուից: Մեր ցուցակում յուրաքանչյուր երրորդ մարդը կին թեկնածու է»,- հայտարարել է Խաթունա Գոգորիշվիլին:

«Եվրոպական Վրաստանի» պայմանական ցուցակն այսպիսին է. Դավիթ Բաքրաձե, Շալվա Շավգուլիձե, Էլենե Խոշտարիա, Արմազ Ախվլեդիանի, Տարիել Նակաիձե, Խաթունա Գոգորիշվիլի, Սերգի Կապանաձե,ჩիգի Ծերեթելի, Իրմա Նադիրաշվիլի, Բեժան Բուցխրիկիձե, Զազա Կեդելաշվիլի, Նինո Գոգուաձե, Ակակի Բոբոխիձե, Գիորգի Բոկերիա, Լելա Քեբուրիա, Իրակլի Աբեսաձե, Օթար Կախիձե, Մարիամ Ռամինաշվիլի, Սերգո Ռատիանի, Մալխազ Պատարաիա, Էլենե Օզաշվիլի, Գիորգի Ղվինիաշվիլի, Զուրաբ Ճիաբերաշվիլի, Մայա Կացիտաձե, Իրակլի Կիկնավելիձե, Գիորգի Կանդելակի, Իրինե Աբխազավա, Ակմամեդ Իմամկուլիև, Արսեն Կարապետյան, Միմոզա Կոխիա: