«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը Քութաիսիում ցույց է անցկացրել՝ «Վերադարձնենք խորհրդարանը Քութաիսիին» խորագրով
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը Քութաիսիում ցույց է անցկացրել՝ «Վերադարձնենք խորհրդարանը Քութաիսիին» խորագրով

«Վերադարձնենք խորհրդարանը Քութաիսի»,- այս խորագրով էլեկտրոնային երաժշտությամբ ձևավորված բողոքի ցույց է անցկացվել Քութաիսիում, խորհրդարանի շենքի դիմաց: Ակցիայի կազմակերպիչ «Եվրոպական Վրաստանի» Քութաիսիի մեծամասնական թեկնածու Օթար Կախիձեի հայտարարությամբ, Քութաիսիին պետք է վերադառնա խորհրդարանական մայրաքաղաքի կարգավիճակը: Կախիձեի խոսքով, դա պետք է արվի առաջին հերթին երիտասարդների համար, որպեսզի ապագա սերունդը քաղաքում տեսնի զարգացման ուղին և իր ապագան կապի Քութաիսիի հետ:

«Իվանիվիլին Քութաիսիից խլել է 8 տարի, խլել է խորհրդարանը, որպես ինստիտուտ: Քութաիսիին պետք է վերադառնա իր պատմական գործառույթը, երկրի քաղաքակա կենտրոնի գործառույթը և մենք երիտասարդներին առաջարկեցին քաղաքական ցույց, օրենսդրության շրջանակներում, պաշտպանելով բոլոր կանոնակարգերը»,- հայտարարել է Օթար Կախիձեն:

Ցույցի երաժշտական մասն ապահովել են դիջեյներ Գիո Դալաքիշվիլին և Գիո Կախիձեն: