Եվրոպական Միությունը պաշտոնապես մեկնարկեց անդամակցության բանակցությունների առաջին փուլը Ուկրաինայի և Մոլդովայի հետ

22:55, 15.06.2026

Եվրամիությունը պաշտոնապես բացել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը։

ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսման օրը անվանել է «Մեգա երկուշաբթի» և նշել, որ ընդլայնման վերջին 16 ամիսների ընթացքում ավելի շատ առաջընթաց է գրանցվել, քան նախորդ 15 տարիների ընթացքում։ Կոսման հույս է հայտնել, որ մնացած հինգ կլաստերները կբացվեն հաջորդ ամիս։

Լյուքսեմբուրգում միջկառավարական համաժողովում Կոսման պաշտոնապես Ուկրաինային է փոխանցել բանակցությունների պայմանները։ Ուկրաինայի փոխվարչապետ Տարաս Կաչկան հաստատել է, որ Ուկրաինան կբավարարի անդամակցության բոլոր պայմանները։

Մոլդովայի փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովը նշել է, որ սա պատմական պահ է իրենց երկրի համար և հզոր ազդանշան է այն մասին, որ ԵՄ-ն պատրաստվում է ընդունել նոր անդամ պետություններ։

Եվրահանձնաժողովը նաև քննարկում է սկսել անդամակցության գործընթացի բարեփոխման, մասնավորապես՝ «փուլային ինտեգրման» հնարավորության վերաբերյալ։

Նմանատիպ