Եվրոպական Միություն. Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ, տրամադրել լրացուցիչ աջակցություն
Եվրոպական միությունը լիովին աջակցում է Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների նորմալացման գործընթացին, տարիների ընթացքում մենք համագործակցել ենք երկու կողմի և միջազգային գործընկերների հետ՝ կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով, – ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը գործընկերների հետ՝ ապահովելու լրացուցիչ աջակցություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար։
«Հիմա կարևոր կլինի ապահովել պայմանավորված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Այսօր պայմանավորված քայլերը, ամենայն հավանականությամբ, դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կօգնեն մոտեցնել կոնֆլիկտի հետևանքով բաժանված համայնքները կայուն խաղաղությանն ու ընդհանուր բարօրությանը։ Եվրոպական միությունը լիովին աջակցում է Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների նորմալացման գործընթացին, տարիների ընթացքում համագործակցել է երկու կողմի և մեր միջազգային գործընկերների հետ՝ կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Մենք կրկին պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ՝ ապահովելու լրացուցիչ աջակցություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար», – ասվում է հայտարարության մեջ։