Եվրոպական միության վիճակագրական ծառայություն. Մարտին Եվրամիությունում ռուսական ներմուծման մասնաբաժինը կազմել է 3,8 միլիարդ եվրո
Եվրոպական միության վիճակագրական ծառայություն. Մարտին Եվրամիությունում ռուսական ներմուծման մասնաբաժինը կազմել է 3,8 միլիարդ եվրո

Ռուսական ներմուծման բաժինը Եվրամիությունում այս տարվա մարտին կազմել է 3,8 մլրդ եվրո,- հայտնում է Եվրամիության վիճակագրական ծառայությունը։

Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի մարտը Ռուսաստանից ներմուծման տեսակարար կշիռը 9,5 տոկոսից նվազել է մինչև 1,9 տոկոս։ Ըստ այդմ, Ռուսաստանից ներմուծման արժեքը 2022 թվականի մարտի 22 միլիարդ եվրոյից նվազել է մինչև 2023 թվականի մարտին 3,8 միլիարդ եվրոյի։

Ռուսաստանի հետ ԵՄ-ի առևտրային դեֆիցիտը, որը 2022 թվականի մարտին հասել է 18,4 միլիարդ եվրոյի, 2022 թվականի դեկտեմբերին նվազել է մինչև 6,1 միլիարդ եվրո, իսկ 2023 թվականի մարտին կազմել է 0,2 միլիարդ եվրո:

2023 թվականի առաջին եռամսյակում ԵՄ-ի և Ռուսաստանի միջև էներգետիկ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 11,3 միլիարդ եվրո։ 2022 թվականի առաջին եռամսյակից հետո քիմիական նյութերի առևտրային հաշվեկշիռն աճել է 1,1 մլրդ եվրոյով և կազմել 3,7 մլրդ եվրո։