Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյո. Պուտինը դժվարանում է ճանաչել Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին
Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյո. Պուտինը դժվարանում է ճանաչել Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին

Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինիոն հայտարարում է, որ Ուկրաինայի ղեկավարը ժողովրդավարորեն ընտրված նախագահ է, իսկ Ռուսաստանի նախագահին դժվար է դա ընդունել։

«Բոլոր ջանքերը ուղղված են այս սարսափելի պատերազմի ավարտին և խաղաղության հաստատմանը։ Ակնհայտ է, որ նախագահ Պուտինին դժվար է ընդունել իր հարևան երկրի՝ Ուկրաինայի ժողովրդավարորեն ընտրված նախագահի լեգիտիմությունը», – հայտարարել է Պինիոն։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն անվանել է ոչ լեգիտիմ։ «Ուկրաինայի ղեկավարության հետ փաստաթղթեր ստորագրելն իմաստ չունի։ Այս մասին բազմիցս խոսել եմ։ Ուկրաինայի ղեկավարությունը թույլ տվեց ռազմավարական սխալ՝ վախենալով նախագահական ընտրություններին մասնակցելուց, ինչից հետո նախագահը կորցրեց իր լեգիտիմ կարգավիճակը», – հայտարարել է Վլադիմիր Պուտինը։