Եվրոպական հանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից իտալական Italiana Petroli ընկերության ձեռքբերումը
Եվրոպական հանձնաժողովը հաստատել է իտալական Italiana Petrolia ընկերության ձեռքբերումը ադրբեջանական պետական SOCAR ընկերության կողմից։
Ինչպես գրում է Euronews-ը, գործարքը ուսումնասիրելուց հետո Եվրոպական հանձնաժողովը եզրակացրել է, որ գործարքը չի հակասում եվրոպական օրենքներին և կանոնակարգերին։
2025 թվականի սեպտեմբերին ստորագրված պայմանագրի համաձայն՝ ադրբեջանական պետական ընկերությունը իրավունք կունենա ձեռք բերել Italiana Petrolia-ի բաժնետոմսերի 99.82%-ը։
Italiana Petrolia-ն Իտալիայում ունի երկու նավթավերամշակման գործարան, որոնք կարող են տարեկան վերամշակել մինչև 10 միլիոն տոննա հում նավթ։ Ընկերությունն ունի նաև մոտ 4500 բենզալցակայաններից բաղկացած մանրածախ ցանց և ակտիվորեն մասնակցում է լոգիստիկ շղթային, ներառյալ ավիացիոն վառելիքի, քսանյութերի և բիտումի բաշխումը։
Գործարքը նախատեսվում է կնքել 2026 թվականի առաջին եռամսյակում։