Եվրոպական հանձնաժողովը Google-ին տուգանել է 2.95 միլիարդ եվրոյով՝ գովազդային տեխնոլոգիաների շուկայում ԵՄ մրցակցային կանոնները խախտելու համար
Եվրոպական հանձնաժողովը Google-ին տուգանել է 2.95 միլիարդ եվրոյով՝ գովազդային տեխնոլոգիաների շուկայում ԵՄ մրցակցային կանոնները խախտելու համար

Եվրոպական հանձնաժողովը «Google»-ին նշանակել է 2.95 միլիարդ եվրոյի տուգանք՝ գովազդային տեխնոլոգիաների շուկայում ԵՄ մրցակցության կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ Եվրահանձնաժողովի հետաքննության արդյունքում պարզվել է, որ Google-ը գերադասություն է տվել իր սեփական առցանց գովազդային ծառայություններին՝ ի վնաս գովազդային տեխնոլոգիաների մատակարար մրցակիցների, գովազդի տեղադրողների և առցանց հրատարակիչների։

Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ, «Google»-ի նման գործելաոճը շարունակվել է առնվազն 2014 թվականից։

Հայտարարության համաձայն՝ ընկերությունն ունի 60 օր, որպեսզի հանձնաժողովին ներկայացնի այն քայլերը, որոնք կձեռնարկի իր շահերի պաշտպանության համար։