«Եվրոպական դպրոցը» համագործակցության, բարեկամության և եվրոպական արժեքների ճանաչման օրինակն է. Յոհաննես Հան
«Եվրոպական դպրոցը» համագործակցության, բարեկամության և եվրոպական արժեքների ճանաչման օրինակն է. Յոհաննես Հան

«Եվրոպական դպրոցը» համագործակցության, բարեկամության և եվրոպական արժեքների ճանաչման օրինակն է, – այս մասին Եվրպայի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով  հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է  արևելյան գործընկերության երկրների աշակերտների հետ հանդիպումից հետո:

Ըստ Յոհաննես Հանի, դիպլոմը, որը ուսանողները կստանան «Եվրոպական դպրոց»-ում, կճանաչվի աշխարհի բոլոր համալսարաններում:

«Ես երջանիկ եմ, որ մեկ տարի անց կրկին այցելել եմ այստեղ: Սա Եվրամիության տարածքից դուրս առաջին նմանատիպ դպրոցն է: Մենք ամեն ինչ անում ենք, որ դպրոցը լինի բազմալեզու: Ամենակարևորը, դպրոցն ունի եվրոպական արժեքներ, ինչպես նաև միջազգային դիպլոմ, որը ճանաչվելու է աշխարհի բոլոր համալսարանների կողմից: Սա մեծ ներդրում է մեր կողմից, քանի որ Արևելյան գործընկերության վեց երկրների ներկայացուցիչները միասին կսովորեն, ինչպես նաև շատ կարևոր է, այս ընդհանուր հանրակացարանը, որտեղ նրանք կարողանան միասին հավաքվել և լավ ծանոթանալ», – հայտարարել է Յոհաննես Հանը:

Յոհաննես Հանը Լիսսի լճում, կրթության նախարարի և Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին, եվրոպական նոր դպրոցների շենքի և հանրակացարանի շինարարության վայրում, դրել է խորհրդանշական պարկուճը:

«Եվրոպական դպրոցի» շինարարությունը պետք է ավարտվի 2023 թվականին: