Եվրոպական առաջնորդները դատապարտում են Սիդնեյի հարձակումը, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել է առնվազն 29 մարդ
Եվրոպական առաջնորդները դատապարտում են Սիդնեյի հարձակումը, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել է առնվազն 29 մարդ

Եվրոպական առաջնորդները դատապարտել են Սիդնեյի հարձակումը, որի հետևանքով զոհվել է 11 մարդ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում:

«Մեծ Բրիտանիան միշտ կկանգնի Ավստրալիայի և հրեական համայնքի կողքին», – գրել է Սթարմերը սոցիալական ցանցերում:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին:

«Եվրոպան կանգնած է Ավստրալիայի և աշխարհի հրեական համայնքների կողքին: Մենք միասնական ենք բռնության, հակասեմականության և ատելության դեմ», – ասել է ֆոն դեր Լեյենը:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ դա հարձակում է ընդհանուր արժեքների վրա:

«Մենք պետք է դադարեցնենք հակասեմականությունը այստեղ, Գերմանիայում և ամբողջ աշխարհում», – գրում է Ֆրիդրիխ Մերցը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան իր ցավակցությունն է հայտնում վիրավորներին և զոհվածների ընտանիքներին:

«Մենք կիսում ենք ավստրալացի ժողովրդի ցավը և կշարունակենք պայքարել հակասեմականության դեմ, որը վնասում է բոլորին», – ասել է Էմանուել Մակրոնը:

Տեղեկատվության համար, Սիդնեյի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ, այդ թվում՝ հարձակվողներից մեկը։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի պահին նրանք լողափում նշում էին Խանուկան։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 29 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։