Եվրոպացի առաջնորդները հավաքվում են Ելիսեյան պալատում՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
Եվրոպացի առաջնորդները հավաքվել էին Ելիսեյան պալատում՝ ուկրաինական խնդրի շուրջ բանակցություններ վարելու համար։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը առաջին առաջնորդներից է, ում պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հանդիպմանը կմասնակցեն նաև Դանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Էմանուել Մակրոնը հանդիպումից առաջ խոսել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, թեեւ մանրամասներ հայտնի չեն։
Մինչդեռ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն մեղադրել է Փարիզում հավաքված եվրոպացի առաջնորդներին «Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը քանդելու» մեջ։
«Մենք ողջունում ենք ամենաբարձր մակարդակով ռուս-ամերիկյան երկխոսության վերսկսումը: Մենք ուրախ էինք լսել, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը երկար զրույց են ունեցել», – ասել է Սիյարտոն։