Եվրոբասկետի փլեյ օֆ անցնելու համար Վրաստանի հավաքականը մրցելու է Բոսնիա-Հերցոգովինայի հետ – Ուղիղ ռեպորտաժ Վրաստանի Առաջին ալիքով #1TVSPORT
Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականը իր 34-րդ հանդիպումն է անցկացնում Եվրոբասկետի շրջանակներում: մրցակիցը Բոսնիա-Հերցոգովինան , որի հետ հանդիպումը կսկսվի այսօր, ժամը 16:00-ին: Հանդիպման ուղիղ ռեպորտաժը կարող եք դիտել Վրաստանի Առաջին ալիքով և Առաջին ալիք սպորտով:
Պատմական նշանակություն
«Խաչակիրները անց են կացնում իրենց վեցերրորդ Եվրոբասկետը, և հինգ անգամ հաջորդ փուլ անցնելու ճակատագիրը որոշվել է վերջին տուրում, որից երկուսը դրական: Մեր հավաքականը Եվրոբասկետի շրջանակներում երկու հանդիպումից ավել հաղթանակ չի ունեցել, իսկ այսօր կա պատմական արդյունք գրանցելու հնարավորություն: Վրաստանի հավաքականն արդեն ունի երկու հաղթանակ, և այսօր հաղթելու դեպքում կանցնի հաջորդ փուլ:
Սակայն թե որ տեղով կանցնի խմբից կախված է օրվա վերջին հանդիպումից՝ Հունաստան-իսպանիա արդյունքից:

Նշենք որ, Բոսնիա-Հերցոգովինայի մոտ պարտվելու դեպքում, Վրաստանի հավաքականը պահպանում է հաջորդ փուլ անցնելու հնարավորությունը, եթե Հունաստանը հածթի Իսպանիային: Այդ դեպքում Վրաստանն ու Իսպանիան կհավաքեն երկուական հաղթանակ, իսկ միմյանց հետ ունեցած հանդիպումներում Վրաստանի հավաքականն ունի առավելություն և հաղորդ փուլ կանցնի առանց խոչընդոտի: Այսպիսով Իսպանիան նույնպես այսօր մեր երկրպագուն է: