Եվրոբասկետ 2025 | Վրաստանի հավաքականը հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային #1TVSPORT
Վրաստանի ազգային հավաքականը 2025 թվականի Եվրոբասկետի իր առաջին խաղում վստահ հաղթանակ է տարել գործող եվրոպական չեմպիոն Իսպանիայի նկատմամբ՝ 83:69 հաշվով։
Այսպիսով, Վրաստանը Եվրոբասկետների բացման խաղերից վեցում արդեն չորս հաղթանակ ունի. 2011-ին հաղթել է Բելգիային, 2013-ին՝ Լեհաստանին, 2017-ին՝ Լիտվային, իսկ այժմ՝ 2025-ին՝ Իսպանիային։
Եվրոպայի առաջնությունից առաջ վրացական հավաքականը չէր լավագույն մարզավիճակում. թիմի ավագ Թორნիկե Շենգելիան երկու շաբաթով դուրս էր մնացել ռիթմից՝ առիթմիայի պատճառով։ Նրա մասնակցությունը Իսպանիայի դեմ խաղին մինչև վերջին պահը հարցականի տակ էր, սակայն բժիշկները թույլ տվեցին, և նա մեկնարկային հնգյակում էր՝ Բոլդուին, Սանաձե, Մամուկելաշվիլի, Շենգելիա և Բիթաձե։
Խաղից առաջ Իսպանիայի գլխավոր մարզիչ Սերխիո Սկարոլիոն մամուլի ասուլիսում նշել էր, որ «Վրաստանն ու մեզ գերազանցում է ինչպես բարձրությամբ, այնպես էլ քաշով. դժվար կլինի նրանց կանգնեցնել գոտում»։ Սա մի կողմից հաճոյախոսություն էր Վրաստանի հասցեին, մյուս կողմից՝ իրականություն։
Վրաստանը խաղի ընթացքում հստակ առավելություն ուներ ներքին գոտում՝ թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության ժամանակ։ Փորձառու և բարձրահասակ իսպանացիներն անընդհատ բարդություններ ունեին վեցմետրանոցից ներս գործողություններում և դժվարությամբ էին հավաքում միավորներ։
Սկարոլիոյի թիմն առավելապես փորձում էր հեռվից՝ պերիմետրից, արդյունք ստանալ, սակայն Վրաստանի պաշտպանությունն այդ հատվածում նույնպես բարձր մակարդակի վրա էր։
