«Եվրոակտիվ» - Պայքար կորոնավիրուսի հետ և սահմանազերծում՝ Վրաստանը օրինակելի է
Ռուս բռնազավթողները օգտագործում են համաճարակը գրաված տարածքները ընդլայնելու համար, բայց այդ շրջանների մարդիկ հույս ունեն, որ վրասատնը հաջողությունների է հասնելու համաճարակի դեմ պայքարում, ասվում է «Եվրոակտիվի» հոդվածում:
«Եվրոակտիվը» նշում է, որ Վրաստանը օրինակելի երկիր է «Կովիդ -19» -ի դեմ պայքարում:
Շեշտվում է, որ միջազգային հանրությունը տեսել է Ռուսաստանի բռնազավթման ուժերի կողմից «ապօրինի սահմանազերծման» շարունակման ևս մեկ օրինակ ՝ Տախտիսձիրի գյուղի մոտակայքում:
Հոդվածում նշվում է, որ դրան հաջորդեց միջազգային հանրության կողմից անհապաղ արձագանք: Նրանք բացասական գնահատեցին այդ քայլը: Վրաստանում ԵՄ դեսպանը միջադեպը անվանել է «բոլորովին անընդունելի»:
Հարցազրույցում «Լինկս Եվրոպայի» կազմակերպության տնօրեն Դենիս Սամուտը, որը աշխատանքներ է տանում եվրոպական հարևանության տարածքում կոնֆլիքտները լուծելու ուղղությամբ, ասել է, որ Ռուսաստանի կողմից գրավված շրջաններում ապրող մարդիկ ուշադիր հետևում են Թբիլիսիից եկող տեղեկություններին:
«Ուշագրավ է, որ նույնիսկ գլոբալ համաճարակի ժամանակ Ռուսաստանը և Հարավային Օսիայում նրա կողմից ղեկավարվող ռեժիմը շարունակում են իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք հուզում են միջազգային հանրությանը», – ասաց Սամուտը:
Ըստ նրա, եթե վրացական կառավարությունը կարողանա շարունակել պայքարը համաճարակի դեմ, «դա էականորեն կբարելավի տարածաշրջանում Վրաստանի իմիջը»:
«Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները ուշադիր հետևում են Վրաստանի մնացած մասերում ընթացող երևույթների զարգացմանը», – գրված է հոդվածում: