Եվրո 2024 | Վիլի Սանյոլի. Անհնար է հաղթվելուց գոհ ու ուրախ լինել, բայց հպարտ եմ Վրաստանի հավաքականի խաղով #1TVSPORT.
Եվրո 2024 | Վիլի Սանյոլի. Անհնար է հաղթվելուց գոհ ու ուրախ լինել, բայց հպարտ եմ Վրաստանի հավաքականի խաղով #1TVSPORT.

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Թուրքիայի դեմ խաղից հետո մամուլի ասուլիս է հրավիրել և գնահատել Եվրոպայի առաջնությունում դեբյուտային հանդիպումը։

«Անհնար է հաղթվելուց գոհ ու ուրախ լինել, բայց այսօր մենք շատ գոլային հնարավորություններ ստեղծեցինք, շատ լավ հանդիպում անցկացրինք, և ես հպարտ եմ իմ թիմով և ցուցադրած խաղով։ Ես գոհ եմ մեր ցուցադրած ֆուտբոլից։

Եվրոպայի առաջնությունում խաղալը մեծ փորձ է, և այս հանդիպումները, անկասկած, կօգնեն մեզ մեր զարգացման գործում։ Մենք՝ բոլորս պետք է մրցաշարին նայենք այլ տեսանկյունից: Սա մրցանակ է Վրաստանի համար, որը կօգնի նրան զարգանալ:

Դեռ վաղ է խոսել խմբից դուրս գալու մասին, գլխավորը լավ հանդիպումներ անցկացնելն է։ Վստահ եմ, որ շաբաթ օրը նույն ֆուտբոլն ենք ցուցադրելու։ Ինչ վերաբերում է Միկաուտաձեին, նա պատմական գոլ խփեց, և ես ուրախ եմ նրա հաջողության համար։

Հավանաբար մեզ պակասում էր հաղթելու փորձը։ Կարծում եմ, որ Վրաստանն ապագայում չի պարտվի նմանատիպ խաղում, այս պարտությունը պետք է օգտագործենք որպես փորձ։ Ֆուտբոլիստների մասին կարող եմ միայն դրական խոսել. Հիմա մտածում ենք շաբաթ օրը կայանալիք Չեխիայի հետ հանդիպման մասին։

Խաղացինք լավագույն մարզադաշտերից մեկում, շատ հզոր մթնոլորտ էր։ Այս միջավայրը դեռ հիշում եմ այն ​​ժամանակներից, երբ խաղում էի «Բավարիայում»։ Ցանկանում եմ նշել, որ խաղից առաջ՝ Վրաստանի օրհներգի ժամանակ, թուրք երկրպագուները սուլում էին և դա իսկապես հաճելի պահվածք չէր»,- ասել է Վիլի Սանյոլը։