Եվրո-2024-ում Վրաստանի հավաքականի խաղերի տոմսերի գնումը կսկսվի ապրիլի 15-ից #1TVSPORT
Եվրո-2024-ում Վրաստանի հավաքականի խաղերի տոմսերի գնումը կսկսվի ապրիլի 15-ից #1TVSPORT

«Երկրպագուները ապրիլի 15-ից կկարողանան տոմսեր գնել՝ մասնակցելու Վրաստանի հավաքականի հանդիպումներին Եվրոպայի առաջնությանը», հայտնում է ՎՖՖ մամուլի ծառայությունը։

«Վրացի երկրպագուների տոմսերը ՈՒԵՖԱ-ի տոմսերի պորտալում կվաճառվեն ապրիլի 15-ին՝ ժամը 13:00-ին։ Առաջիկա օրերին մեր թիմը երկրպագուների հետ կկիսվի մանրամասն տեղեկություններով և ուղեցույցով»,- ասված է հաղորդագրությունում։

Տոմսերը կարելի է ձեռք բերել http://euro2024.com/tickets կայքում

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի F խմբում Վրաստանի հավաքականը հունիսի 18-ին կհանդիպի Թուրքիայի, հունիսի 22-ին Չեխիայի, իսկ հունիսի 26-ին Պորտուգալիայի հետ: