Եվրո 2024 | Գուրամ Կաշիա – Գլուխներդ բարձր#1TVSPORT

10:26, 01.07.2024

 

Կապիտան Գուրամ Կաշիան հակիրճ գնահատեց Վրաստանի հավաքականի ելույթը Եվրոպայի առաջնությունում:

«Մենք հպարտ ենք, թե ինչպես ներկայացրինք մեր երկիրը նման մակարդակի մրցաշարում։ Մենք առաջին անգամ հասանք Եվրոպայի առաջնություն, դա զարմանալի արկած էր: Եվս մեկ անգամ հպարտանում եմ մեր խաղով:

Ինչ վերաբերում է Իսպանիայի դեմ հանդիպմանը, ապա մենք առաջին խաղակեսը լավ անցկացրինք, երկրորդում՝ Կիտեիշվիլիի բացակայությունից հետո, խաղը փոխվեց։ Ի վերջո գոլեր բաց թողեցինք ու հրաժեշտ տվեցինք առաջնությանը, թեպետ ուրախ ենք, որ արժանի կերպով ներկայացրեցինք մեր երկիրը։

«Գլուխները բարձր»։

Նմանատիպ