Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Լիլիան Մորի Պասկիեն

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Լիլիան Մորի Պասկիեն:

Շվեյցարացի պատգամավորը միակ թեկնածուն էր, որը հավակնում էր այս պաշտոնին, այսպիսով նրան նշանակել են առանց քվեարկության:

Պասկիեն ներկայացնում է «սոցիալիստների, ժողովրդավարների և կանանչների» խորհրդարանական խումբը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում նա փոխարինելու է իր գործընկեր, Միկելե Նիկոլետիին:

Նիկոլետին ստիպված է եղել հեռանալ պաշտոնից, քանզի Իտալիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, նրան չի հաջողվել մտնել խորհրդարան: Նիկոլետին նշված պաշտոնը զբաղեցրել է Եվրախորհրդի պատմությունում ամենակարճ ժամկետով: