Եվրախորհրդարանն այսօր նախագահ է ընտրում

Եվրախորհրդարանն այսօր ընտրում է նախագահի: Մամլո ծառայության տեղեկությամբ, Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է 4 թեկնածու: Նրանք Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Չեխիայի ներկայացուցիչներ են:

Թեկնածուների թվում է երկու կին:

Ինչպես տեղեկացնում է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը, հաղթանակի համար թեկնածունեերը պետք է ձեռքբերեն ձայների բացարձակ մեծամասնությունը: Եթե քվեարկության առաջին փուլի արդյունքում որևէ թեկնածու ձայների անհրաժեշտ քանակություն չհավաքի, ապա կացնկացվեն հետագա փուլերը:

Այսօր Եվրախորհրդարանի անդամներն ընտրելու են նաև 15 փոխնախագահի: