Եվրախորհրդարանի նախագահ. Պետք է զրոյի հասցնենք Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, խիզախ ուկրաինացի ժողովուրդը այրում է ռուսական տանկերը, իսկ մենք Ռուսաստանին փող ենք տալիս նոր տանկերի համար

Ուկրաինացի խիզախ ժողովուրդը այրում է ռուսական տանկերը, իսկ մենք Ռուսաստանին փող ենք տալիս նոր տանկերի համար,- ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Նա ասել է, որ Եվրոպան պետք է որքան հնարավոր է շուտ նվազեցնի իր կախվածությունը Ռուսաստանի էներգետիկայից:

Ինչպես նշել է Մեցոլան, այն, ինչ արել է ԵՄ-ն, չի կարող բավարար համարվել, քանի դեռ պատերազմ է ընթանում։

«Եվրոպան պետք է զրոյի հասցնի իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Եթե ​​մենք դա չանենք, մենք կշարունակենք ֆինանսավորել պատերազմը։ Խիզախ ուկրաինացիներն ամեն օր վառում են ռուսական տանկերը, իսկ մենք Ռուսաստանին փող ենք տալիս նոր տանկերի համար։ Խորհրդարանը շատ հստակ հասկացրել է, որ Եվրամիությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի անդամ ոչ մի երկիր կախվածություն չունենա ռուսական գազից»,- ասել է Մեցոլան։