Եվրախորհրդարանի ընտրություններում պարտությունից հետո, Հունաստանի վարչապետը հայտարարել է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին
Եվրախորհրդարանի ընտրություններում պարտությունից հետո, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
Ընտրությունների արդյունքը ցույց է տվել, որ Ցիպրասի սոցիալիստական կուսակցությունը պարտվել է Հունաստանի հիմնական ընդիմադիր «նոր ժողովրդավարություն» կուսակցության մոտ:
Ինչ վերաբերում է Իտալիային, եվրախորհրդարանի ընտրություններում հաղթում է «լիգա» կուսակցությունը:
Վերջին տվյալներով Հունգարիայում հաղթում է «ֆիդես» կուսակցությունը: Վիկտոր Օրբանի կուսակցությունը ունի 52 տոկոս, որն եվրամիությունում ամենաբարձր տոկոսն է: