Եվրախորհրդարանի անդամը պահանջում է ավելացնել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության բյուջեն
Եվրախորհրդարանի անդամ, լեհ օրենսդիր Աննա Ֆոտիգան պահանջում է ավելացնել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության բյուջեն: Այս մասին եվրոպացի պատգամավորը գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:
«Ռուսական օկուպացնող ուժերի և օսական ձևավորումների կենտրոնացումը վրացական Չորչանա գյուղի մոտ սադրանքի և էսկալացիայի վտանգ է: Անհրաժեշտ է, հստակ միջազգային պատասխան: Դրան է հետևում իմ նախաձեռնած ուղղումը Եվրամիության 2020 թվականի բյուջեի համար, որը ենթադրում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ֆինանսավորման ավելացում»,- գրում է Աննա Ֆոտիգան: