Եվրախորհրդարանի անդամ Նատալյա Լուազո. Եվրոպայի արտաքին գործերի նախարարները չեն կարողացել որոշում կայացնել ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Իսրայելի վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալյա Լուազոն սոցիալական ցանցերում գրել է, որ Եվրոպայի արտաքին գործերի նախարարները չեն կարողացել որոշում կայացնել ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Իսրայելի վերաբերյալ։
«Նախարարների կաթվածահարությունը հակասում է Եվրոպական խորհրդարանի բազմիցս կրկնվող պահանջներին։ Մեծամասնություն ձեռք բերելը հեշտ չէ, բայց մենք դա անում ենք», – սոցիալական ցանցերում գրել է Լուազոն։