Եվրախորհրդարանը կայացրել է պատմական որոշում. Թամար Չուգոշվիլի
Եվրախորհրդարանը երբեք չի ընդունել միացյալ փաստաթուղթ, կոնկրետ, Վրաստանի տարածքային ամբողջականության հարցի կապակցությամբ,- այսպես է գնահատում Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին՝ Եվրախորհրդարանի կողմից «Վրաստանի բռնազավթված տարածքները՝ Ռուսաստանի ներխուժումից 10 տարի անց» բանաձևի ընդունումը:
Թամար Չուգոշվիլու հայտարարությամբ, եվրախորհրդարանի կողմից կայացված որոշումը պատմական է, իսկ փաստաթղթի միաձայն աջակցությունը հաստատում է, որ եվրոպացի քաղաքական գործիչները կողմ են Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
«Եվրախորհրդարանը կայացրել է պատմական որոշում – նա առաջին անգամ ընդունել է բանաձև, որը վերաբերում Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բռնազավթման խնդրին, փախստականների թեմային, Տատունաշվիլու և Օթխոզորիայի մահվան հարցին և այն բանաձևին, որը հաստատել է Վրաստանի խորհրդարանը:
Եվրախորհրդարանը երբեք չի ընդունել միացյալ փաստաթուղթ, համատեղ որոշում կոնկրետ, Վրաստանի տարածային ամբողջականության հարցի կապակցությամբ:
10-րդ տարելիցն է 2008 թվականի պատերազմի և շատ կարևոր է, որ եվրոպական երկրները օրակարգում մշտապես ունենան Վրաստանի տարածքային ամբողջականության խնդիրը և այդ հարցը չանհետանա այլ խնդիրների միջև:
Աջակցությունը միաձայն էր, որը ապացուցում է, որ չնայած կուսակցական պատկանելության, եվրոպացի քաղաքական գործիչները աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալը: