Եվրախորհրդարանը հավանություն է տվել հանձնարարականներին, որոնք ողջունում են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դիմումների վերաբերյալ արագ որոշումը և հորդորում է երեք երկրներին առաջ շարժվել բարեփոխումներով
Եվրախորհրդարանը հավանություն է տվել հանձնարարականներին, որոնք ողջունում են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դիմումների վերաբերյալ արագ որոշումը և հորդորում է երեք երկրներին առաջ շարժվել բարեփոխումներով

Եվրախորհրդարանը հավանություն է տվել հանձնարարականներին, որոնք ողջունում են խորհրդի արագ որոշումը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ անդամակցության հայտերի վերաբերյալ և կոչ է անում երեք երկրներին առաջ շարժվել էական բարեփոխումներով:

Եվրախորհրդարանի հանձնարարականի համաձայն՝ Եվրոպայի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող Ռուսաստանի աճող սպառնալիքի պայմաններում ընդլայնման ուժեղացված քաղաքականությունը Եվրամիության տրամադրության տակ գտնվող ամենահզոր աշխարհաքաղաքական գործիքն է։

«Ավելի վստահելի և արդյունավետ գլոբալ խաղացող լինելու համար ԵՄ-ն պետք է փոխի իր որոշումների կայացման ընթացակարգերը՝ կապված նոր անդամների միանալու հետ՝ վերացնելով միաձայնության անհրաժեշտությունը և փոխարինելով այն որակյալ մեծամասնությամբ: Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են անում անդամ երկրներին կատարել ԵՄ պարտավորությունները Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ և ապահովել, որ թեկնածու երկրներին այլընտրանք չառաջարկվի ԵՄ լիիրավ անդամակցությանը: Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են, որ ընդլայնման գործընթացի գլխին լինեն ժողովրդավարական բարեփոխումներն ու օրենքի գերակայությունը։

Ընդլայնման նոր ռազմավարության վերաբերյալ Եվրախորհրդարանի անդամների կողմից ընդունված հանձնարարականը կոչ է անում ԵՄ-ին ավելի տեսանելի դարձնել ԵՄ ֆինանսավորումը և դրա շոշափելի արդյունքները ընդլայնվող երկրներում»,- ասված է հայտարարության մեջ։

Հանձնարարականին կողմ է արտահայտվել 502 պատգամավոր, դեմ՝ 75, ձեռնպահ՝ 61։