Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ՆԱՏՕ համագործակցության մասին բանաձև, փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանի մասին
Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ՆԱՏՕ համագործակցության մասին բանաձև, փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանի մասին

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համագործակցության վերաբերյալ: Փաստաթղթում հիշատակվում է նաեւ Վրաստանը: Մասնավորապես, եվրախորհրդարանականները ԵՄ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ են անում հնարավոր բոլոր միջոցներով աջակցել ռազմական և անվտանգության հարցերով համագործակցության ամրապնդմանը Եվրամիության անդամության թեկնածու և հավանական թեկնածու երկրների, ինչպես նաև Արևելյան և Հարավային գործընկերների հետ:

«Առանց սրա տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը չեն ապահովվի: ԵՄ-ն կարող է կարևոր դեր ունենալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանն աջակցելու հարցում՝ սերտ քաղաքական և գործողությունների փոխգործակցություն պահպանելով ասպիրանտ երկրների, մասնավորապես՝ Բոսնիա և Հերցեգովինայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ: Մենք կարևորում ենք ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների նշանակալի ներդրումը եվրատլանտյան անվտանգության գործում»,- ասվում է բանաձևում:

Նույն բանաձևում եվրախորհրդարանականները վերահաստատում են իրենց աջակցությունը ԵՄ և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Միևնույն ժամանակ, եվրախորհրդարանականները մտահոգված են Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի կողմից իրականացվող «ռևիզիոնիստական, ռազմատենչ և ագրեսիվ» քաղաքականությամբ:

«Մենք Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին կոչ ենք անում ակտիվացնել համագործակցությունը՝ հակազդելու Ռուսաստանի ուղղակի կամ անուղղակի ագրեսիային և գործողություններին Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դեմ, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիվ գործունեությունը Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններում, Ազովի ծովում և Միջերկրական ծովի արևելքում: Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի հարևան պետությունների միջազգային սահմանները և տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը», – ասվում է բանաձևում: