Եվրախորհրդարանը ընդունել է Վրաստանի մասին «Վրաստանի բռնազավթված տարածաշրջանները Ռուսաստանի ներխուժելուց 10 տարի անց» վեռնագրով բանաձևը: Բանաձը քվեարկության է դրվել քիչ առաջ և ընդունվել է ձայների լրիվ մեծամասնությամբ:
Բանաձևի համաձայն, Եվրախորհրդարանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Նրա մեջ նշված է, որ ինքնիշխանությունը, անկախությունը և հակամարտությունների խաղաղ ճանապարհներով լուծումը հանդիսանում են եվրոպական անվտանգության կարգի հիմնական սկզբունքները: Վրաստանի հակամարտության կարգավորումը հանդիսանում է եվրոպական մայրցամաքում կայունության և անվտանգության ուժեղացման նախապայման: Հակամարտությունները և Վրաստանի տարածքների շարունակական բռնազավթումը ներկայացնում է վտանգ եվրոպական երկրների ինքնիշխանության համար:
Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին, վերացնել Վրաստանի տարածաշրջանների՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման մասին ընդունած որոշումը: Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին, կրակի դադարեցման մասին կնքված պայմանագրի կետերը: Առանձնահատուկ այն պարտավորությունների կատարումը, որը նախատեսում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի տարածքի լքումը:
Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում նաև վերջ դնել Վրաստանի տարածաշրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնազավթմանը և հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին թույլ տալ Եվրամիության դիտորդական առաքելությանը գործել Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում:
Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին, դադարեցնել «բորդերիզացիան»:
Եվրախորհրդարանը ողջունում է Վրաստանի իշխանությունների նոր ՝ «քայլ դեպի լավագույն ապագա» խաղարարար նախաձեռնությունը, որի նպատակն է բարելավել Վրաստանի տարածաշրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում բնակվող մարդկանց մարդասիրական և սոցիալ տնտեսական իրավիճակը: Ինչպես նաև վերականգնել ժողովուրդների միջև կապը և այսպես կոչված վարչական սահմանի երկու կողմերում բնակվող մարդկանց միջև վստահությունը:
Եվրախորհրդարանը ողջունում է Վրաստանի խորհրդարանի երկկուսակցական բանաձևի ընդունմանը, որը սահմանում է այն անձանց սև ցուցակը, որը պատասխանատու է նման հանցանքների իրականացման կամ թաքցման համար (Օթխոզորիա – Տատունաշվիլիի ցուցակ):
Եվրախորհրդարանը կոչ է անում բոլոր անդամ պետություններին և Եվրախորհրդին, պատժամիջոցների սև ցուցակում ավելացնել այն մարդկանց, ովքեր կլինեն ներգրավված և ապագայում կավելանան Օթխոզորիա-Տատունաշվիլիի ցուցակին:
Հեղինակ -
Edgar Barsegyan