Եվրախորհրդարանը չի աջակցել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փրկվեց Եվրախորհրդարանում անվստահության քվեարկությունից հետո։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի անվստահության քվեարկությանը կողմ քվեարկեցին 175, դեմ՝ 360 և ձեռնպահ՝ 18 պատգամավորներ։
Համապատասխանաբար, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի անվստահության քվեարկության առաջարկը մերժվեց։
Դրա ընդունման համար անհրաժեշտ էր Եվրոպական խորհրդարանի 720 անդամների երկու երրորդի աջակցությունը։
Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ բուռն քննարկումը, այսօրվա քվեարկությունը բացել են Պանդորայի արկղը, և ԵՄ բարձրագույն գործադիր մարմնի աջակցությունն ավելի փխրուն է, քան երբևէ, և սա կարող է լինել միայն սկիզբը։
Սոցիալիստներն ու դեմոկրատները (S&D) դեմ քվեարկեցին անվստահության քվեարկությանը, բայց միայն այն բանից հետո, երբ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստացավ պաշտպանել Եվրոպական սոցիալական հիմնադրամը ԵՄ հաջորդ բյուջեում։