Եվրախորհրդարանը աջակցել է թվային կովիդ-հավաստագրերի սահմանման նախաձեռնությանը
Եվրախորհրդարանն աջակցել է թվային կովիդ հավաստագրերի ընդունման նախաձեռնությանը: Լիագումար նիստում թվային կովիդ հավաստագրման կանոնակարգին կողմ քվեարկեց 543 պատգամավոր, 93-ը դեմ էին, 46-ը ձեռնպահ:
Նախաձեռնության համաձայն, Եվրամիության երկրի իշխանությունների կողմից կովիդ հավաստագրերը կտրամադրվի անվճար: Փաստաթուղթը ցույց կտա, արդյոք անձը պատվաստվել է «կովիդ 19»-ի դեմ, ունի «կովիդ 19»-ի բացասական թեստի պատասխան կամ վարակվել է կորոնավիրուսով:
Կովիդ հավաստագրերի ներդրումը տեղի է ունենում Եվրամիության տարածքում ճանապարհորդության և տնտեսության վերականգնման համար:
Նոր կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից և կգործի 12 ամիս:
Եվրախորհրդարանի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ վկայականը ազատ տեղաշարժի նախապայման չէ և չի համարվում ճանապարհորդական փաստաթուղթ:
Մամուլի հաղորդագրության համաձայն, Եվրամիության բոլոր երկրները պետք է ընդունեն Եվրոպայի դեղամիջոցների գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութերով պատվաստվածների հավաստագրերը: Բացի այդ, որոշումը անհատական է, կճանաչեն թե ոչ նրանք այլ երկրների կողմից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված այլ պատվաստանյութերով պատվաստվածների հավաստագրերը:
Եվրախորհրդարանի կողմից հաստատված օրենսդրական նախաձեռնությունն այժմ պետք է հաստատվի Եվրամիության խորհրդի կողմից: