Եվրախորհրդարան. Վրաստանը չի կարող միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա իշխանությունը չի փոխել իր ավտորիտար կուրսը

13:39, 19.07.2025

Վրաստանը չի կարողանա միանալ Եվրամիությանը, քանի դեռ նրա իշխանությունը չի փոխել իր ավտորիտար ուղղությունը,- գրում է Եվրախորհրդարանը սոցիալական ցանցերում։

Ինչպես նշում է Եվրախորհրդարանը, Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն փաստացի փակված է մինչև արդար ընտրությունների անցկացումը։

«Վրաստանը չի կարողանա միանալ Եվրամիությանը, քանի դեռ նրա իշխանությունը չի փոխել իր ավտորիտար ուղղությունը։ Եվրախորհրդարանը կանգնած է վրաց ժողովրդի կողքին։ Խորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ներկայիս իշխանությունը և հայտարարում է, որ նրա ճանապարհը դեպի Եվրամիություն փաստացի փակված է մինչև արդար ընտրությունների անցկացումը», – գրում է Եվրախորհրդարանը։

Նմանատիպ