Մայա Բիթաձեն տեղում ծանոթացել է «Վրացական ֆիլմ»-ի գործունեությանը
Մշակույթի նախարար Մայա Բիթաձեն, առաջին փոխնախարար Միխեիլ Կիկնաձեի հետ միասին, այցելել է «Վրացական ֆիլմ»-ի կինոստուդիա։ Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարարը ծանոթացել է կինոստուդիայի ենթակառուցվածքներին, գործունեության հիմնական ոլորտներին և աշխատանքային գործընթացի առանձնահատկություններին։
«Կինոստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Խաթունա Խունդաձեի և խորհրդի անդամ Մերաբ Կոկոչաշվիլիի հետ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են կինոստուդիայի կառավարմանը և դրա ինստիտուցիոնալ գործունեության բարելավմանը վերաբերող հարցեր։
Մշակույթի նախարարը հաստատել է նախարարության պատրաստակամությունը համագործակցել կինոստուդիայի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ և համատեղ քննարկել համապատասխան հարցեր», – ասվում է մշակույթի նախարարության հայտարարության մեջ։