Եվրատեսիլ երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 23-ամյա Սրբուկը (Սրբուհի Սարգսյան):
Սրբուկին Հայաստանում կոչում են ապագա աստղ: Երիտասարդ երգչուհին մասնակցել է բազմաթիվ տեղի և միջազգային մրցույթների: Այդ թվում, «Ուկրաինայի ձայնը» մրցույթին, որտեղ եզրափակիչ փուլում զբաղեցրել է 4-րդ տեղը:
Հայաստանում Եվրատեսիլի մրցութային երգի ընտրության համար հայտարարված մրցույթը ավարտվել է մի քանի օր առաջ: Ինչպես գրում է երկրի Հանրային հեռարձակողի պաշտոնական կայքէջը, մրցույթին մասնակցել է ավելի քան 500 տեղի և արտասահմանցի կոմպոզիտոր և ընտրյալներն արդեն բացահայտված են:
Հայաստանի մրցութային երգի շնորհանդեսի ամսաթիվը դեռևս հայտնի չէ: