«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչի մասնակիցների հերթականությունը հայտնի է
«Եվրատեսիլ 2025»-ի բոլոր 26 եզրափակիչ մասնակիցների անունները արդեն հայտնի են։ Դրանցից տասը եզրափակիչ են անցել առաջին կիսաեզրափակիչից, մյուս տասը՝ երկրորդից։ Եզրափակչում ավտոմատ կերպով են հայտնվել «Մեծ հնգյակի» երկրներն ու հյուրընկալող երկիրը։
Եզրափակչի հաջորդականությունը հետևյալն է՝ Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Էստոնիա, Իսրայել, Լիտվա, Իսպանիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Իսլանդիա, Լատվիա, Նիդեռլանդներ, Ֆինլանդիա, Իտալիա, Լեհաստան, Գերմանիա, Հունաստան, Հայաստան, Շվեյցարիա, Մալթա, Պորտուգալիա, Դանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Սան Մարինո և Ալբանիա։
«Եվրատեսիլ»-ի մեծ եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում՝ St. Jakobshalle-ում։ Ուղիղ հեռարձակումը կներկայացնի Վրաստանի Առաջին ալիքը։