Լրատվամիջոցների հաղորդմամբ, Պակիստանում անհայտ խմբի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 ոստիկան

18:11, 11.11.2026

Պակիստանում անհայտ խմբի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 ոստիկան, հաղորդում է «Ռոյթեր»-ը։

Տեղական փրկարարական խմբերի փոխանցմամբ, հարձակումը տեղի է ունեցել Խայբեր-Պախտունխվա նահանգի Կոհատ շրջանում՝ Աֆղանստանի սահմանի մոտ։

Պակիստանի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել հարձակվողների վրա։

Դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել միջադեպի համար։

Լրատվամիջոցները, հղում անելով տեղական աղբյուրներին, գրել են, որ հարձակման հետևում կարող են կանգնած լինել Պակիստանի թալիբները, որոնք հայտնի են նաև որպես «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան»։

Նմանատիպ