«Եվրատեսիլ 2024»-ին կմասնակցի 37 երկիր
«Եվրատեսիլ 2024»-ին կմասնակցի 37 երկիր

«Եվրատեսիլ 2024»-ին, որը կանցկացվի մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում, կմասնակցեն 37 երկրների հեռարձակողներ։

Եվրատեսիլ 2023-ի մասնակիցներն են՝ Վրաստան, Ալբանիա, Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելգիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա և Մեծ Բրիտանիա։

68-րդ երգի մրցույթի կարգախոսը կլինի «United By Music»-ը «Միավորված երաժշտությամբ»:

«Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալելու իրավունք ստացավ Շվեդիան՝ ի դեմս երգչուհի Լորենի՝ «Tatto» երգով։ Սրանով Շվեդիան դարձավ Եվրատեսիլի հաղթանակների քանակով ռեկորդակիր։ Մալմյոն վերջին անգամ Եվրատեսիլը հյուրընկալել է 2013 թվականին, իսկ առաջին անգամ՝ 1992 թվականին։

Այս տարի մրցույթ է վերադառնում Լյուքսեմբուրգը, որը վերջին անգամ Եվրատեսիլին մասնակցել է 1993 թվականին։