Եվրատեսիլ 2023-ին Վրաստանի ներկայացուցիչը կերգի երկրորդ կիսաեզրափակիչ շոուում
Եվրատեսիլ 2023-ին Վրաստանի ներկայացուցիչը կերգի երկրորդ կիսաեզրափակիչ շոուում

Մրցույթի վիճակահանությունը կայացել է Եվրատեսիլ 2023-ը հյուրընկալող Լիվերպուլում, որտեղ հայտարարվել է, որ Վրաստանի ներկայացուցիչը կերգի երկրորդ կիսաեզրափակիչ շոուի երկրորդ կեսին։

Վրաստանի հետ միասին երկրորդ կիսաեզրափակչում կերգեն Հայաստանը, Կիպրոսը, Ռումինիան, Դանիան, Բելգիան, Իսլանդիան, Հունաստանը, Էստոնիան, Ալբանիան, Ավստրալիան, Ավստրիան, Լիտվան, Սան Մարինոն, Սլովենիան և Լեհաստանը։

Ինչ վերաբերում է առաջին կիսաեզրափակիչ շոուին, այստեղ ելույթ կունենան Սերբիան, Լատվիան, Պորտուգալիան, Իռլանդիան, Նորվեգիան, Խորվաթիան, Մալթան, Շվեդիան, Մոլդովան, Շվեյցարիան, Իսրայելը, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Ադրբեջանը և Չեխիան։

Մեծ հնգյակի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան և նախորդ տարվա հաղթողը՝ Ուկրաինան, ինքնաբերաբար կմտնեն եզրափակիչ։

Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան կկարողանան քվեարկել առաջին կիսաեզրափակիչում, իսկ Ուկրաինան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան՝ երկրորդ կիսաեզրափակչում։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։