Եվրատեսիլ 2022-ի երկրորդ կիսաեզրափակիչում բացահայտվել են եզրափակիչ փուլ անցած տասը երկրները
Երեկ Թուրինում կայացավ «Եվրատեսիլ» երգի 66-րդ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ շոուն։
«Circus Mircus» խումբը ելույթ ունեցավ Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում։ Վրաստանի ներկայացուցիչը ելույթ ունեցա հինգերորդ համարի ներքո և կատարեց «Lock Me In» երգը։
Երկրորդ կիսաեզրափակիչից տասը երկրներ դուրս եկան մրցույթի եզրափակիչ։ Վրաստանը չընդգրկվեց դրանց թվում։
Երկրորդ կիսաեզրափակիչ երեկոյին 18 մասնակիցներից տասը դուրս եկան եզրափակիչ։ Այդ երկրներն են՝ Ֆինլանդիան, Սերբիան, Ադրբեջանը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Լեհաստանը, Ռումինիան, Բելգիան և Շվեդիան։
Վրաստանի Առաջին ալիքով ժամը 23:00-ից հեռարձակվել է առաջին կիսաեզրափակչի ուղիղ հեռարձակումը։
Եվրատեսիլի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, իսկ ուղիղ հեռարձակումը կառաջարկի Վրաստանի Առաջին ալիքը՝ ժամը 23:00-ից։