«Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչում բացահայտվել են եզրափակիչ փուլ անցած 10 երկրներ
«Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչում բացահայտվել են եզրափակիչ փուլ անցած 10 երկրներ

Երեկ Թուրինում կայացավ «Եվրատեսիլ» երգի 66-րդ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ շոուն։

Առաջին կիսաեզրափակիչ երեկոյին 17 մասնակիցներից 10-ը դուրս եկան եզրափակիչ։ Այդ երկրներն են՝ Շվեյցարիան, Հայաստանը, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդեռլանդները։

Վրաստանի Առաջին ալիքով ժամը 23:00-ից հեռարձակվել է առաջին կիսաեզրափակիչը։

Եվրոպական փառատոնին այս տարի Վրաստանը ներկայացնում է Circus Mircus խումբը, որը մայիսի 12-ին կերգի երկրորդ կիսաեզրափակչում։ Circus Mircus-ը կկատարի «Lock Me In» երգը։