Եվրատեսիլ 2018-ին Վրաստանը ներկայացնելու է «Իրիաո» համույթը
Եվրատեսիլ 2018-ին Վրաստանը ներկայացնելու է «Իրիաո» համույթը

Եվրատեսիլ 2018-ին Վրաստանը ներկայացնելու է «Իրիաո» համույթը: Համույթի ղեկավարը կոմպոզիտոր Դավիթ Մալազոնիան է, ով 15 տարի է բնակվում է Գերմանիայում:

Համույթը կատարում  է եզակի երաժշտություն՝ ջազի և վրացական ազգագրական երաժշտության խառնուրդ: Կոմպոզիտոր Դավիթ Մալազոնիան առաջինն է, որ իրար է խառնել այս երկու ուղղությունները: Նա 30 տարիների ընթացքում երաժշտություն է ստեղծել Գերմանիայում և Վրաստանում: Նրա երաժշտությունները օգտագործվել են հեռուստաֆիլմերում, հեռուստանախագծերում, ինչպես նաև կատարել են հայտնի խմբեր:

Նրա նախաձեռնությամբ ստեղծված  «Իրիաո» համույթի նորամուտը տեղի է ունեցել 2013 թվականին:

Նշենք, որ Եվրատեսիլ 2018-ը անց է կացվելու մայիսին, Պորտուգալիայի մայրաքաղաք՝ Լիսաբոնում: