Եվրամիությունը վրդովմունք է հայտնում Վրաստանի բռնազավթված տարածքներում զորավարժությունների անցկացման վերաբերյալ
Եվրամիությունը վրդովմունք է հայտնում Վրաստանի բռնազավթված տարածքներում զորավարժությունների անցկացման վերաբերյալ

Ինքնիշխան պետության տարածքում նման զորավարժություններն առանց այս պետության համաձայնության, խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, որն արտացոլված է ՄԱԿ-ի խարտիայում, Հելսինկիի վերջնական արձանագրությունում և Փարիզի խարտիայում,- ասվում է ԵԱՀԿ-ում Եվրամիության առաքելության կողմից տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում Ռուսաստանի կողմից անցկացվող «Կովկաս 2020» լայնամասշտաբ զորավարժություններին:

Եվրամիությունը կայուն աջակցություն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և Ռուսաստանին կոչ անում, կատարել միջազգայնորեն ստանձնած պարտականությունները, այդ թվում, «Հրադադարի մասին» Եվրամիության միջնորդությամբ, 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված պայմանագրի պարտականությունները:

Այսօր, ԵԱՀԿ-ի անվտանգության համագործակցության ֆորումին անդամ երկրների պատվիրակությունները դատապարտել են Ռուսաստանի «Կովկաս 2020» զորավարժությունները: