Եվրամիությունը Վրաստանին օգնության տեսքով հատկացնելու է 100 միլիոն եվրո, որի մեծ մասը կուղղվի համավարակի դեմ պայքարին
Այսօր, Եվրամիությունը մակրոֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակներում, Վրաստանին, նրա վճարային բալանսի աջակցության և բյուջետային ֆինանսական կարիքների թևթևացման համար 100 միլիոն եվրո տրանշ է փոխանցել: Մակրոֆինանսական աջակցության ծրագիրը նպատակ ունի վերականգնել կայուն արտաքին ֆինանսական իրավիճակը և այն համաֆինանսավորվում է արժույթի միջազգային հիմնադրամի կողմից,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը:
Եվրամիության ներկայացուցչության տեղեկությամբ, 2008 թվականից ի վեր Եվրամիությունը Վրաստանում իրականացրել է մակրոֆինանսական աջակցության չորս գործողություն: Ըստ նրանց, օժանդակության բաղադրիչներն են. 75 միլիոն եվրո 2020 թվականի ապրիլին հայտարարված նոր մակրոֆինանսական աջակցության ծրագրից, որի նպատակն էր կորոնավիրուսի համավարակով առաջացած սոցիալ-տնտեսական հետևանքներին մեղմացումը. 25 միլիոն եվրո վերջին տրանշն է նախորդ մակրոֆինանսական աջակցության ծրագրից, որը հաստատվել էր 2018 թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ 95 միլիոն եվրո արտոնյալ վարկերի տեսքով և մնացած 5 միլիոն եվրո դրամաշնորհներ:
75 միլիոն եվրո տրանշը «կովիդ 19»-ի համավարակի դեմ պայքարին ուղղված մակրոֆինանսական աջակցության ծրագրից, հետևել է Եվրամիության և Վրաստան կառավարության հետ բարեփոխումների իրականացման հետ կապված համաձայնագրին: Բարեփոխումներ պետք է իրականացվեն պետական ֆինանսների կառավարման, կառավարման (հատկապես դատական համակարգի անկախության, հաշվետվողականության և որակը բարելավելու համար), էներգետիկայի ոլորտում և աշխատանքի շուկայի կապակցությամբ քաղաքականության ոլորտներում: Եթե կառավարությունն իրականացնի այդ համաձայնեցված բարեփոխումները, 2021 թվականի սկզբին հնարավոր կլինի այս մակրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացնել լրացուցիչ 75 միլիոն եվրո:
2018 թվականի ապրիլին հաստատված մակրոֆինանսական աջակցության ծրագրի երկրորդ մասը (25 միլիոն եվրո) բաղկացած է վարկերից (20 միլիոն եվրո) և դրամաշնորհներից (5 միլիոն եվրո): Այս երկրորդ տրանշի համար հատուկ համաձայնեցված քաղաքական պայմանների իրականացումը հնարավորություն տվեց բարեփոխումներ իրականացնել պետական ֆինանսների կառավարման, ֆինանսական հատվածի, սոցիալական և աշխատանքային շուկայի քաղաքականության և գործարար միջավայրի ոլորտներում:
«Եվրամիությունը շարունակում է աջակցել Վրաստանին «կովիդ 19»-ի համավարակի դեմ պայքարում: Մենք հպարտ ենք, որ հատկացնում ենք այս միջոցները, որոնք կապահովեն երկրի մակրոտնտեսական կայունությունը, որպեսզի կառավարությունը կարողանա կենտրոնանալ իր քաղաքացիներին և ընկերություններին լավագույնս աջակցելու վրա: Սա Վրաստանին ավելի քան 1,5 միլիարդ լարի օգնության փաթեթի մի մասն է, որը պետք է օգտագործվի «կովիդ 19»-ի համավարակի դեմ: Մենք նաև հավատում ենք, որ այս հատուկ օժանդակության հետ կապված համաձայնեցված բարեփոխումները կնպաստեն Վրաստանի եվրոպական չափանիշներին հետագա մերձեցման երկարաժամկետ հեռանկարին և առանձնահատուկ օգուտ կբերեն Վրաստանի քաղաքացիներին այն ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, աշխատանքային անվտանգությունը և կենսաթոշակները»,- հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
Եվրամիության ներկայացուցչությունը նշում է, որ ներկայիս տրանշը կազմում է Եվրամիության կողմից՝ Վրաստանի, Հորդանանի և Մոլդովայի համար ավելի ընդլայնված, 400 միլիոն եվրո չափով մակրոֆինանսական օգնության փաթեթի մաս: