Եվրամիությունը Ուկրաինային հինգ միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթ է ստորագրել
Եվրամիությունը Ուկրաինային հինգ միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթ է ստորագրել

Եվրամիությունը Ուկրաինային հինգ միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթ է ստորագրել։ Այս մասին հայտարարել է Եվրամիության գործադիր փոխնախագահ, առեւտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն արձագանքում է օգնության նոր փաթեթին:

«Փոխըմբռնման հուշագիրը Ուկրաինային տրամադրում է հինգ միլիարդ մակրոֆինանսական օգնություն»,- գրում է Ուկրաինայի վարչապետը «Twitter»-ում։

Շմիգալը շնորհակալություն է հայտնում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և եվրահանձնակատար Դոմբրովսկուն այս որոշման համար։