Եվրամիությունը թույլատրել է Վրաստանից կենդանիների սննդի արտահանումը
Ըստ Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության, եվրահանձնաժողովը դրական է գնահատել Վրաստանի պետական վերահսկողության համակարգը և Վրաստանը ներառել երրորդ երկրների ցանկում, որտեղից թույլատրվում է ընտանի կենդանիների սնունդ տեղափոխել ԵՄ երկրներ:
Գործակալության փոխանցմամբ, այս կանոնակարգի ընդունմանը նախորդել են խորը և ազատ առևտրի գոտու համաձայնագրով (DCFTA) Սննդամթերքի ազգային գործակալության ձեռնարկած միջոցառումները՝ այն ԵՄ օրենսդրությանը մերձեցնելու համար, ինչը դրական գնահատվեց եվրահանձնաժողովի հատուկ աշխատանքային խմբի կողմից Վրաստան կատարած հատուկ այցի ընթացքում:
«Օրենսդրության շրջանակներում սահմանվել է արտահանման տեխնիկական ընթացակարգերը, այն պահանջները, որոնք ձեռնարկությունը պետք է բավարարի: ԵՄ շուկա նույնպես թույլատրվում է վրացական մեղրի (2016 թ.), Սևծովյան անձրուկի (2017 թ.) և որոշակի կատեգորիաների ոչ պարենային կենդանական ծագման ապրանքների արտահանում», – հայտարարում են Սննդամթերքի ազգային գործակալությունում: