Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում պահպանել ժողովրդավարական արժեքները

17:55, 24.03.2025

Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել պահպանել ժողովրդավարական արժեքները՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ և ԵՄ անդամության թեկնածու։

«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան կապված մնա Եվրոպայի հետ, բայց դա պահանջում է հստակ հավատարմություն ժողովրդավարական նորմերին և գործելակերպին», – լրագրողներին ասաց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Ի գիտություն ձեզ, Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մարտի 19-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 1133 մարդ, այդ թվում՝ լրագրողներ։ Բողոքի ակցիաների կազմակերպիչները մեղադրվում են հավաքների ազատության իրավունքը չարաշահելու, հասարակական կարգը խախտելու փորձի, անկարգություններ հրահրելու, ոստիկանների վրա հարձակվելու մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերի ընթացքում տուժել է 123 ոստիկան։ Բացի այդ, գործակալությունը հայտնում է, որ ցույցերի ժամանակ ձերբակալվածների թվում կան ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունեցող անձինք։

Նմանատիպ