Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին «անհապաղ չեղյալ հայտարարել անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բանկային հաշիվները սառեցնելու որոշումը»
Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին «անհապաղ չեղյալ հայտարարել անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բանկային հաշիվները սառեցնելու որոշումը»

Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին անհապաղ վերանայել անկախ քաղաքացիական կազմակերպությունների բանկային հաշիվները սառեցնելու վերաբերյալ որոշումը, նշված է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ խոսնակի հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ այս կազմակերպություններին թիրախավորելը հակասում է հիմնարար ժողովրդավարական արժեքներին և խաթարում է այն հիմնական սկզբունքները, որոնք ակնկալվում են ԵՄ անդամակցության թեկնածու երկրից։

«Սա հերթական հարձակումն է հիմնարար իրավունքների վրա և դատական համակարգի օգտագործումը՝ որպես հալածանքի գործիք։ Սա քաղաքական հետապնդման ակտ է, որն ուղղված է ֆինանսապես ճնշելուն, այլընտրանքային կարծիքի լռեցնելուն ու պատժելուն։

Քաղաքացիական կազմակերպությունները պետության թշնամիներ չեն։ Նրանք ներկայացնում են ժողովրդավարական բազմակարծության և հաշվետվողականության հենարանը։ Տարիների ընթացքում Վրաստանի կենսունակ քաղաքացիական հասարակությունը դարձել է երկրի եվրոպական ինտեգրման շարժիչ ուժը և բերել է տեսանելի օգուտներ իր քաղաքացիների համար։ Այս կազմակերպությունների թիրախավորումը հակասում է հիմնարար ժողովրդավարական արժեքներին և խաթարում է այն հիմնական սկզբունքները, որոնք ակնկալվում են ԵՄ անդամակցության թեկնածու երկրից։

Եվրամիությունը ամուր կանգնած է Վրաստանի դիմադրողական և քաջ քաղաքացիական հասարակության կողքին, որը, չնայած իշխանության աճող ճնշումներին, շարունակում է ծառայել քաղաքացիներին», – նշված է հայտարարությունում։