Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել Հայաստան-Ադրբեջան սահմանում ռազմական գործողությունները
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել ՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, Ջոզեֆ Բորելը:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Լեռնային արաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով սկսվել են ռազմական գործողություններ, որոնք, ցավոք հանգեցրել են ռազմական և քաղաքացիական զոհեր: Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել Հայաստան-Ադրբեջան սահմանում ռազմական գործողությունները: Շատ շտապ, ԵԱՀԿ-ի համանախագահների հովանու ներքո պետք է վերադառնալ բանակցությունների սեղանին»,- ասված է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ: