Եվրամիությունը քննարկում է Ուկրաինայի ուսումնական առաքելության ընդլայնումը

20:31, 14.04.2025

Եվրամիությունը քննարկում է Ուկրաինայում իր ուսումնական առաքելությունը ընդլայնելու հարցը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը Լյուքսեմբուրգում կայացած արտաքին գործերի նախարարական հանդիպման ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Այսօր մենք նաև քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել ուսումնական առաքելությունը առաջ մղելու համար, արդյոք պետք է այն ընդլայնենք, թե ոչ, որպեսզի նաև նպաստենք «Կամավորների կոալիցիայի» անվտանգության երաշխիքներին», – մամուլի ասուլիսում ասաց Կալլասը։

Կայա Կալասը նաև նշեց, որ ԵՄ անդամները աշխատում են պատժամիջոցների 17-րդ փաթեթի վրա՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելուն, մենք աշխատում ենք պատժամիջոցների 17-րդ փաթեթի վրա, որը ներառում է ստվերային նավատորմը և այլ տարրեր», – նշել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը։

Նմանատիպ